Category Archives: Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Ս/թ ապրիլի 9-ից հունիսի 27-ը Եվրասիա վարժարանի հայոց լեզվի և գրականության ոսուցչուհի Ս. Նահապետյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Ռուդենկոն և մաթեմատիկայի ուսուցչուհի Լ. Բադեյանը մասնակցել են <<Կրթության ազգային ինստիտուտի>> կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացներին: Շնորհավորում ենք մեր ուսուցիչներին և ցանկանում մասնագիտական նորանոր հաղթանակներ:

Թիմային աշխատանքից մասնագիտական կողմնորոշում. «Ամառային դպրոց-2018» նախագծի շրջանակներում

  Ս.թ. հուլիսի 9-13-ին հմտությունների զարգացման«Քայլ առաջ» հեղինակային ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանը իր դիմորդների համար կազմակերպեց ամառային դպրոց, որի հիմնական նպատակն էր վարժարանում սովորելու համար ձևավորել և զարգացնել անհրաժեշտ հմտություններ, ներկայացնել վարժարանի կրթական մշակույթը և ուսումնական գործընթացների յուրահատկությունները, ինչպես նաև մասնագիտության ընտրության առաջնային գործոնները: Դպրոցի շրջանակներում անցկացվեցին դասընթացներ հետևյալ թեմաներով՝ • «Միջանձնային հարաբերություններ: Թիմի կառուցում» (դասընթացավար՝ ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատուների կապի կենտրոնի ղեկավար...
Ավելին

Միջազգային աշխատաժողով Եվրասիա միջազգային համալսարանում

2018թ. ապրիլի 12-13-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ միջազգային աշխատաժողով, որը իրականացվեց Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) և Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ: Աշխատաժողովը նվիրված էր «Կրթակարգի մշակում այլ առարկաների բովանդակության և լեզվի միջոցով» թեմային: Վերապատրաստումները անցկացրին ԺԼԵԿ փորձագետներ  Ֆրեդերիկ Տավաեուն և Դունյա Չամերլայնը  Ժնևի Միջազգային դպրոցից: Սեմինար-վերապատրաստումը կազմակերպվեց օտար լեզվով, մասնավորապես անգլերենով այլ առարկաներ...
Ավելին

 «Ֆրանսերեն լեզվի և Ֆրանկոֆոնիայի շաբաթը Եվրասիա վարժարանում

Լինելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը մշակույթի տարածման յուրօրինակ օրրան է: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ միջամշակութային հաղորդակցության համատեքստում ֆրանսերենի ուսուցումը և ֆրանսերենով հաղորդակցությունը դառնում է ժամանակի հրամայական: Այսօր՝ ապրիլի 9-ին, Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համատեքստում (Ֆրանսերեն լեզվի և Ֆրանկոֆոնիայի շաբաթ) ֆրանսերենով բեմադրվեց ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ստեղծագործությունը: Ողջունելով ներկաներին՝ ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբ Ավելին