Երբ   դուռը   թակում  է   գիտությունը…..

Երբ   դուռը   թակում  է   գիտությունը…..

Ս.թ. մայիսի 31-ին Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի աշակերտները բնագիտական առարկաների վերաբերյալ մի շարք գիտափորձերով մասնակցեցին Օհանյան կրթահամալիրում կազմակերպված գիտության 6 –րդ փառատոնին :

Եվրասիա վարժարանի սաները մասնավորապես իրականացրեցին «Ծաղիկների գունափոխում եթերի և ամոնիակաջրի միջոցով», «Ածխաթթու գազով փուչիկ փչել», «Յոդային քիմիական ժամացույց», «Սպիտակուցի բնափոխումը սպիրտում» գիտափորձերը:

Փառատոնին գործող ավելի քան 3 տասնյակ տաղավարներում միմյանց կողք կողքի գիտափորձերով հանդես եկան բազմաթիվ այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Մթնոլորտն իսկապես գիտական էր, որովհետև նույնիսկ առաջին դասարանի աշակերտները բավականին ոգևորված ներկայացնում էին իրենց գիտափորձերը և գյուտերը. մետաղյա կափարիչներից պատրաստված երաժշտական գործիքը, խողովակներից պատրաստված հարվածային երաժշտական գործիքը, օդի կշիռը որոշող հարմարանքը, ինչ անել, որ բաժակից ջուրը չթափվի, ինչպես ջրից մետաղադրամ հանել առանց ձեռքը թրջելու, ինչպես որոշել մեծն ու փոքրը, երկարն ու կարճը, ծանրն ու թեթևը, ուժեղն ու թույլը, տաքն ու սառը և այլ բազմաթիվ գիտափորձեր…

 

 

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский