Մեկնարկեց «Քայլ Առաջ» ամառային դպրոցը

Մեկնարկեց «Քայլ Առաջ» ամառային դպրոցը

Ս./թ․ հուլիս 10-ին մեկնարկեց «Քայլ Առաջ» ամառային դպրոցը` Եվրասիա վարժարան նոր ընդունվող դիմորդների համար։ Հանդիպման մեկնարկին  մասնակիցներին ներկայացվեց  ամառային դպրոցի պահանջները, լսարանային կանոնները։ Միմյանց հետ ծանոթանալուց հետո ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի կամավորներ  Մաթեուսզ Կասզմարեկ և Ռենատա Ջանկունաիտե ամառային դպրոցի մասնակիցներին ներկայացրեցին

«Ինչպես աշխատել առանց խոչընդոտների. կարծրատիպերի հաղթահարում» թեման։  Թեմայի շրջանակներում խոսվեց  կարծրատիպերի նշանակության մասին և բացահայտվեց դրա ազդեցությունը որոշումներ կայացնելիս։

Փոխներգործուն խաղերի միջոցով մասնակիցները վեր հանեցին առկա այն կարծրատիպերը, որոնք բնորոշ են, ինչպես յուրաքանչյուր ազգին, այնպես էլ անհատին։ Որպես խորհուրդ՝ դասընացավարները նշեցին, յուրաքանչյուր իրավիճակում կիրառել «մաքուր էջ»-ի սկզբունքը և հարաբերությունները կառուցել նախապես ձևավորված կարծրատիպերը թաքցնելով։

Հիշեցնենք, որ ամառային դպրոցի դասընթացները շարունակվում են։  Հաջորդ հանդիպումը տեղի կունան ս./թ.  հուլիս 12-ին։ Դասընթացի թեման ՝ «Քննադատական  մտածողությունը որոշումներ կայացնելիս» ։ Որպես դասընթացավարները հանդես կգան   միջազգային կամավոր Մաթեուսզ Կասզմարեկ և Տաթև Ղազարյանը։

 

 

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский