Անվճար դասընթացներ Եվրասիա վարժարանում

Անվճար դասընթացներ Եվրասիա վարժարանում

Եվրասիա միջազգային համալսարանի  հեղինակային վարժարանը VIII-IX դասարանների  աշակերտներին  հրավիրում է մասնակցելու լրացուցիչ կրթական ծրագրով նախատեսված դասընթացների ՝ հայոց լեզու և գրականություն , անգլերեն, ռուսաց լեզու, հայոց պատմություն և բոլոր բնագիտական առարկաներից: Դասավանդում են բազմափորձ, ճանաչված ուսուցիչներ և դասախոսներ, ովքեր ուսուցման նոր մեթոդների կիրառմամբ շատ կարճ ժամանակահատվածում կապահովեն բարձր արդյունքներ : Պարապմունքներն անվճար են;

Վարժարանը հագեցված է ուսուցման համար անհրաժեշտ նորագույն տեղեկատվական համակարգերով և միջոցներով , որոնք ավելի մատչելի ու հասանելի են  դարձնում ուսուցումը՝ բարձրացնելով աշակերտների  հետաքրքրությունը դասընթացների նկատմամբ:

Լրացուցիչ կրթական ծրագրով նախատեսվում են  նաև անցկացնել սեմինար-քննարկումներ, բանավեճեր, թիմային աշխատանքներ, անհատական նախագծեր և այլն,  որոնք կիրականացվեն եվրոպական համալսարաններում ուսումնառություն ստացած Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների աջակցությամբ, ովքեր իրենց  նոր փորձը  և հմտությունները կփոխանցեն ապագա ուսանողներին:

Պարապմունքների սկիզբը՝ 2018թ. հունվարի 8-ից շաբաթական երեք անգամ 4-ական ժամ, յուրաքանչյուր կենտ կամ զույգ օրերին՝  ժամը 15.30-ից -18.00:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս/թ դեկտեմբերի 20:

Դիմել Ազատության 24/2 հասցեով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9.00-17.30: Հեռ.՝ 010- 20-94-86, էլ. հասցե՝www. [email protected] eiu.am կամ գրանցվել առցանց ՝ այցելելով հետևյալ հղմամբ․ https://goo.gl/forms/xr6cnnVQa7RRTmgO2

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский