Ուսումնական պրակտիկաներ աշնանային արձակուրդի ընթացքում

Ուսումնական պրակտիկաներ աշնանային արձակուրդի ընթացքում

Աշնանային այս արձակուրդներին Եվրասիա վարժարանի աշակերտները  նախաձեռնեցին իրենց հանգիստը համատեղել ուսումնական պրակտիկայի հետ: Բժշկական հոսքի աշակերտները պրակտիկան անցան Երևանի թիվ 12 հիվանդանոցային պոլիկլինիկայում, իսկ տնտեսագետները՝ ՎՏԲ բանկի Արաբկիր մասնաճյուղերում: Առաջին օրը ճանաչողական էր, իսկ երկրորդ օրվանից աշակերտներն անցան ճանաչողական պրակտիկայի: Ապագա բժիշկները մեծ հաճույքով ներկա գտնվեցին վիրահատական միջամտություններին, լաբորատոր փորձարկումներին, անմիջականորեն շփվեցին հիվանդների հետ: Իսկա ապագա տնտեսագետներն ուսումնասիրեցին բանկային բոլոր գործառույթները՝ անմիջականորեն մասնակցելով նաև բանկ- հաճախորդ  տարատեսակ շփումներին: Վարժարանի տնօրենությունն իր երախտագիտությունը հայտնեց  թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Ա. Վարդումյանին  և ՎՏԲ  բանկի մասնաճյուղի կառավարիչ Գ. Համբարձումյանին՝ մեր աշակարտների նկատմամբ ջերմ վերաբերվելու և նրանց հանգստյան օրերը գիտաճանաչողական առումով հագեցնելու համար: Սակայն ամենակարևորն այն էր, որ սովորողներից ոմանք դեռևս տատանվում էին իրենց նախընտրած մասնագիտության ընտրության մեջ և այս պրակտիկաների ընթացքում ձեռք բերեցին ինքնահաստատված կեցվածք՝ այսուհետ առավել խորանալու նախընտրած մասնագիտության մեջ: Ուրախալի է, որ վերը նշված հաստատությունների ղեկավարները աշակերտներին ոգևորեցին իրենց դրվատանքի խոսքերով՝համոզմունք հայտնելով դեռևս դպրոցական հասակում նրանց ձեռք բերած նախամասնագիտական հաստատուն գիտելիքների մեջ:

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский