Հաճախակի Տրվող Հարցեր

Q?

Ի՞նչ մեթոդներով են դասավանդում մանկավարժները:

A.

Վարժարանում մրցույթով ընտրված մանկավարժները ամեն տարի վերաատեստավորվում են: Դասապրոցեսը անցկացնում են տեխնիկական միջոցների կիրառմամբ, նորարարական մեթոդներով` յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերելով անհատական մեթոդական մոտեցում, ուսումնական գործընթացները կազմակերպում են աշակերտակենտրոն մեթոդով` փոխներգործուն մեթոդի ամենատարբեր եղանակներով:

Q?

Վարժարանի շրջանավարտները ո՞ր բուհեր կարող են դիմել:

A.

Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ և կարող են դիմել Հայաստանի Հանրապետության և արտերկրի ցանկացած բուհ:

Q?

Վարժարանի շրջանավարտները ի՞նչ փաստաթուղթ են ստանում:

A.

Եվրասիա վարժարանի շրջանավարտները ստանում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրվող պետական ատեստատ:

Q?

Միայն վարժարանային ծրագրերով ուսուցումը բավարարու՞մ է աշակերտներին առանց կրկնուսույցի դիմելու հանձնել միասնական համակարգով ընդունելության քննություններ և ընդունվել բուհեր:

A.

Վարժարանում կրթությունը հոսքային է և աշակերտի ընտրած հոսքին համապատասխան առարկաները ուսուցանվում են խորացված, քննական ծրագրով, որոնք անընդհատ վերահսկվում են երկամսյա քննություններով: Այս մեթոդական մոտեցումը վարժարանի պարագայում դարձել է պարտադիր:

Այո´, միայն վարժարանային ծրագրերով ուսուցումը միանգամայն բավարարում է միասնական քննական համակարգով ընդունվել բուհեր:

Q?

Օտար լեզուների հոսքում սովորելիս աշակերտները այլ լեզուներ ուսումնասիրու՞մ են:

A.

Օտար լեզուների հոսքում խորացված ուսուցանվում է ոչ միայն հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն, այլ նաև աշակերտների ընտրությամբ` ֆրանսերեն կամ իսպաներեն:

Q?

Գնահատման ի՞նչ համակարգ է գործում վարժարանում:

A.

Վարժարանում գնահատումը կատարվում է ինչպես 10 միավորանոց համակարգով, այնպես էլ կրեդիտային` 100 միավորանոց համակարգով, որը հնարավորություն է տալիս ուսումնական տարվա ավարտին համակողմանիորեն հաշվարկել և գնահատել աշակերտի առաջադիմության միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский