info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում

Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը հիմնադրվել է 1997թ.-ին: Կրթօջախի դասավանդման մեթոդիկայի հիմքում ընկած է դասականի և նորարարականի զուգակցումը:
Վարժարանում գործում է աշակերտամետ ուսուցման և ծնող-մանկավարժ-աշակերտ-տնօրինություն քառակողմ փոխհամաձայնեցված կրթական համակարգ:
Եվրասիականի մրցակցային առավելությունը կրթական շարունակական ուղին վարժարանից համալսարան սահուն անցնելու տեսլականում է:
Մեր սաները բարձրագույն մասնագիտական կրթության նախաշեմին են:

Վարժարան կարող են ընդունվել X-XII դասարանների աշակերտները:

Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ:

Վարժարանում սովորելիս լրացուցիչ պարապելու անհրաժեշտություն չի առաջանում:

Մեր առաքելությունն է`

Կրթել սաների  և´ հոգին, և´ միտքը

Եվրասիա վարժարանի առանձնահատկությունները

Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը իրականացնում է հանրակրթական ծրագրի վերջին գործառույթները, որտեղ աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները` նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման:

Ուսուցումը ընթանում է յուրաքանչյուր աշակերտի համար մշակված անհատական ուսումնական պլանով (ուսուցման յուրահատուկ հետագծով), որը կազմվում է վարժարանի պետական ուսումնական պլանի հիման վրա` հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի անհատական ուսումնական հետագիծը: Աշակերտի և նրա ծնողի ցանկությամբ ցանկացած առարկա ուսուցանվում է խորացված (բովանդակային` համապատասխան ժամաքանակի ապահովմամբ): Այս ծրագրով ուսուցումը հնարավոր է դարձնում խուսափել մասնավոր (կրկնուսույցի մոտ) լրացուցիչ պարապմունքներից և հաջողությամբ հանձնել միասնական ընդունելության քննությունները:

Վարժարանում ընթացող նախամասնագիտական ուսուցումից բացի աշակերտները մասնակցում են իրենց հեռանկարային մասնագիտական ուսուցմանը համապատասխան` բիզնեսի, ձեռնարկատիրական գործունեության, ինտերնետ մարքեթինգի, դիվանագիտության, օտար լեզուների, ծրագրավորման ծրագրերին:

Ուսուցումը վարժարանում ժամանակակից մեթոդներով կազմակերպելու նպատակով բոլոր աշակերտները մասնակցում են «Եվրասիա» ամառային դպրոցի` հանրապետությունում եզակի «Քայլ առաջ» ծրագրին, որը նպաստում է նրանց մոտ ուսուցման մոտիվացման, նոր հմտությունների զարգացման ու առաջադիմության բարձրացմանը:

Գործող ծրագիրը համապատասխանում է միջազգային բակալավրիատի ծրագրին ներկայացվող պահանջներին, և շրջանավարտը կարող է  մասնակցել եվրոպական համալսարանների ընդունելության մրցույթին:

Ուսուցումը կազմակերպվում է կրթադաստիարակչական համագործակցային միջավայրում`