Ուսուցում

Հոսքեր, ենթահոսքեր

1.

Կառավարման և ՏՏ

  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Հաշվապահական հաշվառում և ֆինանսներ
  • Մարքեթինգ և բիզնես
  • ՏՏ

Վարժարանի սաները միաժամանակ մասնակցում են Բիզնես դպրոցի պարապմունքներին: Հանրապետությունում նախադեպը չունեցող այս ծրագրի շրջանակներում աշակերտները ծանոթանում են բիզնեսի կազմակերպման հիմունքներին, զարգացնում են ձեռնարկատիրական հմտություններ, սովորում են վաստակել, պլանավորել ծախսերը, կատարել ներդրումներ, խնայել և զբաղվել բարեգործությամբ: Ծրագրի ընթացքում աշակերտները հանդիպում են հաջողակ գործարարների հետ և ծանոթանում նրանց փորձին:

2.

Իրավաբանական

  • Քրեական իրավունք
  • Քաղաքացիական իրավունք
  • Միջազգային իրավունք

Վարժարանում գործում է իրավաբանական կլինիկա, որտեղ հումանիտար հոսքի իրավագիտություն մասնագիտության աշակերտները կարող են զարգացնել իրենց տեսական գիտելիքները` հաճախորդներին իրավաբանական խորհրդատվություն տալու միջոցով: Կլինիկայի շրջանակներում վարժարանի սաներն այցելում են ՀՀ արդարադատություն իրականացնող մարմիններ (դատարաններ) և իրավապահ մարմիններ (ոստիկանություն, քննչական բաժանմունք):

3.

Օտար լեզուների

  • Անգլերեն
  • Ֆրանսերեն
  • Իսպաներեն

Շուրջ 3 տարի է, ինչ վարժարանում գործում է Անգլերենի ակումբ: Ակումբին կարող են մասնակցել վարժարանի բոլոր աշակերտները` անկախ մասնագիտական ուղղվածությունից: Ակումբը ամեն տարի իր գործունեության շրջանակներում հյուրընկալում է օտարերկրյա կամավորներ, փորձագետներ, մասնագետներ, ովքեր կարողանում են անգլիախոս միջավայր ստեղծել: Նրանց շնորհիվ աշակերտները ոչ միայն սկսում են հաղորդակցվել անգլերենով, այլ նաև ծանոթանում են տվյալ երկրի մշակույթին և ազգային յուրահատկություններին, ինչն էլ, իր հերթին, խթանում է հանդուրժողականությանը:

4.

Ֆիզիկա-մաթեմատիկական և տեղ. տեխնոլոգիաների

  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Տեղ. տեխնոլոգիաներ

Համակարգչային լաբորատորիան, որը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ցուցադրական նյութերով, համակարգչային տեխնիկայով, smart գրատախտակով, համապատասխան մասնագիտական ծրագրերով, մեծապես նպաստում է դասապրոցեսին: Ծրագրի շրջանակներում աշակերտները ծանոթանում են տեղեկատվական ծրագրերի մշակմանը, դրանց կիառման սկզբունքներին, զարգացման միտումներին: Այն մշտապես բաց է աշակերտների համար:

5.

Բժշկա-կենսաբանական

  • Բժշկական
  • Կենսաբանական

Բնագիտական առարկաների ուսուցումը չի կարող կազմակերպվել միայն դասասենյակում և ամբողջ դասարանի համար միաժամանակ, այդ իսկ պատճառով Եվրասիա վարժարանը հետամուտ է եղել ստեղծելու մասնագիտական դասասենյակներ: Բնագիտական առարկայական կրթական միջավայրը կազմում է վարժարանի կրթական միջավայրի մի մասը և կապված է վերջինիս հետ բազմաթիվ կապերով` տեխնիկական միջոցներ, դիդակտիկ նյութեր, գործիքներ:

6.

Լրագրության

  • Միջազգային լրագրություն
  • Հեռուստառադիո լրագրություն
  • Էլեկտրոնային լրագրություն

"Լրագրություն" մասնագիտության հիմնական նպատակն է պատրաստել հասարակության ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետներ: Գործնական հմտությունները զարգացնելու նպատակով աշակերտները կառավարում են վարժարանի պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջը, էլեկտրոնային մամուլը, ներվարժարանական տեղեկատվության կուտակման և տարածման աշխատանքները:

7.

Մանկավարժության և հոգեբանության

Հոգեբանամանկավարժական լաբորատորիայում գործնական հմտությունների զարգացման նպատակով ստեղծվում են թրեյնինգային և բանավեճային խմբեր` հոգեբանամանկավարժական ծառայություններ մատուցելու և խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ուսուցումը կազմակերպվում է նոր մանկավարժական փոխներգործուն բազմազան տեխնոլոգիաների կիրառմամբ, տրվում են գործնական հմտությունների զարգացման մի շարք հնարավորություններ: 

 

 

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский