Կարծիքներ

Հարգելի պարոն Օհանյան,Եվրասիա վարժարանի սիրելի ուսուցիչներ: Ի սրտե հայտնում եմ իմ շնորհակալությունը և գոհունակությունը Ձեզ՝ ձեր տված անջնջելի գիտելիքների և մարդկային բարձր վերաբերմունքի համար: Շնորհիվ ձեր կազմակերպած բազմաթիվ հանդիպումների, թրեյնինգների երեխաս ստացել է բազմաթիվ գիտելիքներ, մասնագիտական հմտություններ: Ուսուցիչների անհատական և ջերմ վերաբերմունքը գնահատում եմ գերազանց: Շնորհակալություն այս 3 հրաշալի տարիների համար:

 

Վարժարանի 2015-2016  ուստարվա շրջանավարտ Սեդա Խոջումյանի ծնող՝ Ա. Քոչարյան

Ես արդեն կարոտել եմ իմ վարժարանը, այո, ի՛մ «Եվրասիան»: Երբ առաջին անգամ ոտք դրեցի վարժարան, այն անմիջապես իմ սիրտը մտավ: Երեք գեղեցիկ տարիներ, բայց և կարճ: Տաքուկ մի անկյուն, սիրալիր միջավայր... Ջերմ ժպտացող և բարեհամբույր ժպիտներով մեր ուսուցիչները իրենց գիրկն առան մեզ: Գիտելիքների մի ամբողջ պաշար վերցրի իմ  Եվրասիայից: Գրում և ցավ եմ զգում, որ սեպտեմբերին ոտք չեմ դնելու իմ վարժարան: Իմ Եվրասիան ինձ ճանապարհել է դեպի այլ բարձունքներ:

 

Եվրասիայում չկա ուսուցիչ և աշակերտ հարաբերությունը. կա ծնող և երեխա ջերմ մթնոլորտը: Չեմ կարող չառանձնացնել իմ դասղեկին` ընկեր Գևորգյանին և մեր շատ սիրելի պարոն Օհանյանին, մարդ, որ միշտ մեր կողքին է եղել և՛ դասերին, և՛ դասերից դուրս:

 

Սիրելի՛ աշակերտներ, բարձր պահեք մեր  Եվրասիա  վարժարանի պատիվը, նվաճեք միայն և միայն բարձունքներ:  

 

Մուրադյան Էլեն /տնտեսագիտական հոսք,վարժարանի 2015-2016 ուստարվա շրջանավարտ:

Կյանքիս վերջին 3 տարիները անցան շատ հետաքրքիր՝ լի անմոռաց հիշողություններով ու նոր գիտելիքներով: Հենց առաջին պահից էլ հասկացա, որ Եվրասիան տարբերվում է այլ դպրոցներից իր մասնագետների և աշխատակազմի ջերմությամբ և հոգատար վերաբերմունքով: Անսահման շատ եմ սիրում իմ ուսուցիչներին, ովքեր բացի տվյալ առարկաներից՝ կյանքի համար էլ դասեր տվեցին մեզ: Այս 3 տարիների ընթացքում ձեռք բերեցի ընկերներ, որոնց երբեք չեմ մոռանա: Երբեք չեմ մոռանա նաև մեր ամառային դպրոցը, առաջին սեպտեմբերի մեկը մեր վարժարանում ,բոլոր անմոռանալի միջոցառումները և իհարկե Վերջին Զանգը, որ մեր սրտերը լցրել էր ուրախ և տխուր հույզերով. ուրախ էինք, որովհետև բոլորով միասին էինք և տխուր՝ որովհետև վերջինն էր...

 

Շնորհակալ եմ Եվրասիայի ողջ անձնակազմին և մեր շատ սիրելի պարոն Օհանյանին միշտ մեր կողքին լինելու և ամեն հարցում սատարելու համար: Դեռ երկար եմ հիշելու Իմ Եվրասիան, որ տան պես հարազատ էր դարձել ...

 

Ստեփանյան  Մարիամ / տնտեսագիտական հոսք/վարժարանի  2015-16  ուստարվա շրջանավարտ:

Եվրասիա վարժարանում անցկացրածս երեք տարիները ինձ սովորեցրին մտածել ավելի լայն ու ազատ, հնարավորություն տվեցին զարգացնել իմ ընդունակությունները ու կիրառել դրանք իրական կյանքում: Ծանոթացա նաև օտարերկրացիների հետ ու նրանց հետ շփման արդյունքում զարգացրի օտար լեզվի գիտելիքներս ու ճանաչեցի նրանց մշակույթը:

 

Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց , ովքեր անմոռանալի դարձրին Եվրասիայում անցկացրածս տարիները՝ հատկապես շատ սիրելի պարոն Օհանյանին:

 

Սարգսյան Անահիտ / Օտար լեզուների   հոսք/ վարժարանի 2015-16  ուստարվա շրջանավարտ:

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский