info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում

Dark Blue Merry Christmas and Happy New Year Instagram Story 2880 x 3700 px 5Սիրելի‘  Ծնողներ.

Շնորհակալություն եմ հայտնում մեր անձնական նախաձեռնությամբ  հիմնադրած վարժարանի նկատմամբ հավատ ունենալու  և երեխայի կրթադաստիարակչական նուրբ ու բարդ գործընթացների իրականացումը մեզ վստահելու համար: Չեմ կարծում, թե մեր համագործակցության ընթացքում  դժգոհության առիթներ են եղել:

Միաժամանակ նպատակահարմար եմ գտնում Ձեզ տեղեկացնել, որ վարժարանը անցել է պետականորեն  սահմանված ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով ուսուցման կազմակերպման նոր համակարգի` հիմք ընդունելով հանրակրթական չափորոշիչները: Դժվարացել է մանկավարժի աշխատանքը, մեր պահանջները չբավարարող մանկավարժներին աստիճանաբար փոխարինել  են մրցույթով անցած առավել փորձառու և նոր մեթոդներով ու հիմնական կարգավիճակով աշխատող մանկավարժներ: Այս չափազանց պատասխանատու խնդիրը լուծելու համար, ինչպես ցույց տվեց տարիների փորձը, պահանջվեց նաև Ձեր աջակցությունը:  Մենք համոզվեցինք, որ առանց շահագրգիռ և մոտիվացված ծնող – բարձրակարգ ու բարոյական նկարագիր ունեցող մանկավարժ – կրթությանը անմնացորդ նվիրված տնօրինություն եռակողմ, ներդաշնակ ու փոխըմբռնված աշխատանքի, հնարավոր չէ հասնել նոր պահանջներով վարժարանային յուրահատուկ ծրագրերի կատարմանը: Այնպես որ, Եվրասիա վարժարանը համակողմանիորեն բավարարում է Ձեր պահանջները: Մենք պատասխանատու ենք Ձեր կողմից առաջադրված ծրագրերի իրականացման համար:

Այսօր մեր գլխավոր խնդիրն է ժամանակակից մեթոդական հնարքներով աշակերտին տալ միասնական քննական համակարգի ծրագրային պահանջներով հաստատուն, իրական  ու համակարգված գիտելիք,հնարավոր դարձնել հաղթահարելու  հանրապետության  ու արտասահմանյան երկրների առաջավոր  բուհերի ընդունելության մրցութային քննությունները: Բազմաթիվ  նուրբ ու յուրահատուկ կրթադաստիարակչական ու մանկավարժական-տեխնոլոգիական բարդ խնդիրները արդեն լուծվում են, հետևաբար,  Դուք պետք է զերծ մնաք վարժեցնողների` «ռեպետիտորների» համագործակցությունից:

Փոխվել են ժամանակները, պահանջները, հնարավորությունները…

Ձեր գլխավոր խնդիրն  է, որպեսզի երեխան ստանա որակյալ կրթություն. մենք դա ապահովում ենք:  Եթե մեր մանկավարժական փորձառու և արհեստավարժ կոլեկտիվի մասնակիցների համատեղ ջանքերով Ձեր նպատակները չիրականացվեն, չեմ կարծում թե որևէ անհատի դա կհաջողվի:

Այս պահանջը լիարժեք կատարելու համար խնդրում եմ.

Հարգելի’ ծնողներ,

համոզված եմ, որ մեր համագործակցությունը այսուհետ  երաշխավորված  կլինի, եթե Դուք առավել հավատով լցվեք այս ինքնատիպ ուսումնական հաստատության նկատմամբ: Մենք գտնվում ենք միևնույն նավակում, սակայն մեր վրա դրված է նավավարի պարտականություն, որը կատարվում է սիրով և արհեստավարժ:

Այսպես է տրվում բարձրակարգ մասնագետ դառնալու մեկնարկը:

Հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր`                          Ս.Օհանյան

Կարծիքներ, դիմումներ, առաջարկներ և հարցեր ունենալու դեպքում դիմե’ք մեզ` info@eiu.am հասցեով: