info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում

ABI 3147 1Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը հիմնադրվել է 1997թ.-ին: Կրթօջախի դասավանդման մեթոդիկայի հիմքում ընկած է դասականի և նորարարականի զուգակցումը: Վարժարանում գործում է աշակերտամետ ուսուցման և ծնող-մանկավարժ-աշակերտ-տնօրինություն քառակողմ փոխհամաձայնեցված կրթական համակարգ: Եվրասիականի մրցակցային առավելությունը կրթական շարունակական ուղին վարժարանից համալսարան սահուն անցնելու տեսլականում է: Մեր սաները բարձրագույն մասնագիտական կրթության նախաշեմին են:

1. Վարժարան կարող են ընդունվել X-XII դասարանների աշակերտները: 

2. Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ:

3. Վարժարանում սովորելիս լրացուցիչ պարապելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

Եվրասիա վարժարանի առանձնահատկությունները

Եվրասիա ավագ դպրոց-վարժարանն իրականացնում է հանրակրթական ծրագրի վերջին գործառույթները, որտեղ աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները` նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման:

Ուսուցումը ընթանում է յուրաքանչյուր աշակերտի համար մշակված անհատական ուսումնական պլանով (ուսուցման յուրահատուկ հետագծով), որի հենքը կազմվում է վարժարանի պետական ուսումնական պլանի հիման վրա` յուրաքանչյուր աշակերտի համար կիրառելով տարբերակված  մեթոդական մոտեցումներ: Աշակերտի և նրա ծնողի ցանկությամբ ցանկացած առարկա կարող է ուսուցանվել   խորացված (նախատեսված ժամաքանակի ապահովմամբ): Այս ծրագրով ուսուցումը հնարավոր է դարձնում խուսափել  կրկնուսույցի մոտ լրացուցիչ պարապմունքներից և հաջողությամբ հանձնել միասնական ընդունելության քննությունները:

Վարժարանում ընթացող նախամասնագիտական ուսուցումից բացի աշակերտները մասնակցում են իրենց հեռանկարային մասնագիտական ուսուցմանը համապատասխան` բիզնեսի, ձեռնարկատիրական գործունեության, ինտերնետ մարքեթինգի, դիվանագիտության, օտար լեզուների, ծրագրավորման ծրագրերին և այլ լրացուցիչ կրթական ծրագրերով նախատեսված դասընթացների:

Ուսուցումը վարժարանում ժամանակակից մեթոդներով կազմակերպելու նպատակով բոլոր աշակերտները մասնակցում են «Եվրասիա» ամառային դպրոցի` հանրապետությունում եզակի «Քայլ առաջ» ծրագրին, որը նպաստում է նրանց ուսուցման մոտիվացման, նոր հմտությունների զարգացման ու առաջադիմության բարձրացմանը:

 

Ուսուցումը կազմակերպվում է կրթադաստիարակչական համագործակցային միջավայրում`