info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում

Տնտեսագիտական և կառավարման

Վարժարանի սաները միաժամանակ մասնակցում են Բիզնես դպրոցի պարապմունքներին: Հանրապետությունում նախադեպը չունեցող այս ծրագրի շրջանակներում աշակերտները ծանոթանում են բիզնեսի կազմակերպման հիմունքներին, զարգացնում են ձեռնարկատիրական հմտություններ, սովորում են վաստակել, պլանավորել ծախսերը, կատարել ներդրումներ, խնայել և զբաղվել բարեգործությամբ: Ծրագրի ընթացքում աշակերտները հանդիպում են հաջողակ գործարարների հետ և ծանոթանում նրանց փորձին:

Իրավաբանական

Վարժարանում գործում է իրավաբանական կլինիկա, որտեղ հումանիտար հոսքի իրավագիտություն մասնագիտության աշակերտները կարող են զարգացնել իրենց տեսական գիտելիքները` հաճախորդներին իրավաբանական խորհրդատվություն տալու միջոցով: Կլինիկայի շրջանակներում վարժարանի սաներն այցելում են ՀՀ արդարադատություն իրականացնող մարմիններ (դատարաններ) և իրավապահ մարմիններ (ոստիկանություն, քննչական բաժանմունք):

Օտար լեզուների

Շուրջ 3 տարի է, ինչ վարժարանում գործում է Անգլերենի ակումբ: Ակումբին կարող են մասնակցել վարժարանի բոլոր աշակերտները` անկախ մասնագիտական ուղղվածությունից: Ակումբը ամեն տարի իր գործունեության շրջանակներում հյուրընկալում է օտարերկրյա կամավորներ, փորձագետներ, մասնագետներ, ովքեր կարողանում են անգլիախոս միջավայր ստեղծել: Նրանց շնորհիվ աշակերտները ոչ միայն սկսում են հաղորդակցվել անգլերենով, այլ նաև ծանոթանում են տվյալ երկրի մշակույթին և ազգային յուրահատկություններին, ինչն էլ, իր հերթին, խթանում է հանդուրժողականությանը:

Ֆիզիկա-մաթեմատիկական և տեղ. տեխնոլոգիաների

Համակարգչային լաբորատորիան, որը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ցուցադրական նյութերով, համակարգչային տեխնիկայով, smart գրատախտակով, համապատասխան մասնագիտական ծրագրերով, մեծապես նպաստում է դասապրոցեսին: Ծրագրի շրջանակներում աշակերտները ծանոթանում են տեղեկատվական ծրագրերի մշակմանը, դրանց կիրառման սկզբունքներին, զարգացման միտումներին: Այն մշտապես բաց է աշակերտների համար:

Բժշկա-կենսաբանական

Բնագիտական առարկաների ուսուցումը չի կարող կազմակերպվել միայն դասասենյակում և ամբողջ դասարանի համար միաժամանակ, այդ իսկ պատճառով Եվրասիա վարժարանը հետամուտ է եղել ստեղծելու մասնագիտական դասասենյակներ: Բնագիտական առարկայական կրթական միջավայրը կազմում է վարժարանի կրթական միջավայրի մի մասը և կապված է վերջինիս հետ բազմաթիվ կապերով` տեխնիկական միջոցներ, դիդակտիկ նյութեր, գործիքներ:

Լրագրություն

Լրագրության ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնելու տեսական գիտելիք և գործնական հմտություններ՝ որպես լրագրող կամ հաղորդակցության մասնագետ հաջողակ կարիերա կառուցելու նպատակով։ Մեդիայի, հաղորդակցության, ինչպես նաև կառավարման միջոլորտային գիտելիք և հմտություններ զարգացնելով՝ կլինեք մրցունակ աշխատաշուկայում։ ԵՄՀ Մեդիա Կենտրոնում, ինչպես նաև համագործակից ընկերություններում պրակտիկաների միջոցով ուսանողները կզարգացնեն մուլտիմեդիային առնչվող մի շարք հմտություններ՝ աշխատելու տպագիր, էլեկտրոնային և հեռարձակվող լրատվամիջոցներում։

Տարրական մանկավարժություն

Տարրական մանկավարժության մասնագիտությունը նպատակ ունի զարգացնելու հիմնարար և համակարգված գիտելիքներ մանկավարժության և հոգեբանության սկզբունքների, կրթական նոր տեխնոլոգիաների վերաբերյալ: Աշակերտները հնարավորություն կունենան հասկանալ տարրական դպրոցի կրթության բովանդակությունը, նրա առանձնահատկությունները, զարգացնել տարրական կրթության ծրագրերով դասավանդելու կարողությունները և հմտությունները: