Դիմորդի անկյուն

Օգնություն 2017թ. դիմորդին

Ժամանակացույց և գործընթաց

Հայտերի ներկայացում.

I փուլ՝ մինչև 30.05.2017թ.

II փուլ՝ մինչև 06.07.2017թ.

III փուլ՝ մինչև 05.09.2017թ.

ըստ հայտերի ներկայացման հաջորդականության դիմորդների համար նախատեսված են.

  • հարցազրույց
  • առարկայական դասընթացներ
  • ամառային դպրոց
  • քննություններ
  • մասնագիտական կողմնորոշման թեստավորում:

Դասընթացները  կազմակերպվում են.

  1. Հայոց լեզու և գրականություն  2. Անգլերեն    3. Մաթեմատիկա առարկաներից:

Ամառային դպրոցում լրացուցիչ ուսուցանվում են «Ուսումնառության նոր հմտություններ» դասընթացը և նախամասնագիտական առարկաներ:

Բոլոր պարապմունքները՝ 5 շաբաթ տևողությամբ, յուրաքանչյուր արագացված դասընթաց՝ 30 ժամաքանակով, օրվա երկրորդ կեսին՝ ժամը 1530-ից 1820:

Դասընթացները և ամառային դպրոցը ավարտելիս տրվում է կրեդիտներով  գիտելիքի գնահատման հավաստագիր, որը նաև իրավունք է տալիս, առանց քննությունների ընդունվել վարժարան:

Դիմում-հայտերը լրացվում են վարժարանում (ծնողի մասնակցությամբ): Նախնական հայտերը գրանցվում են հեռախոսով (010 24-94-38, 010 20-94-86) կամ  ընդունվում էլեկտրոնային  www.college.eiu.am և [email protected] տարբերակով:

Եվրասիա վարժարանը 2015թ.

Միջազգային կրթական չափանիշներով  ուսումնական գործունեություն իրականացնելու նպատակով  վարժարանը անցել է  այլընտրանքային ստեղծագործական  մեթոդներով նախամասնագիտական ուսուցման և կրեդիտային համակարգով վերջնարդյունքների բազմագործոն գնահատման կրթական ծրագրի.

  • Վարժարանի միջազգայնացման նպատակով մշակվել և ներդրվել է այլընտրանքային հանրակրթական ծրագիր, որը կառուցվել է ազգային ավագ դպրոցի ծրագրի հենքի վրա՝ դպրոցական ծրագրային պահանջներից  զգալիորեն բարձր գիտելիք  ապահովելու նպատակով:
  • Ուսուցումը իրականացվում է մեթոդական բազմազանության սկզբունքով՝ նախագծային-փոխներգործուն, անհատական-հետազոտական, բանավեճի, դերախաղի, իրավիճակային վերլուծության և այլ մեթոդներով:
  • Ուսուցման վերջնարդյունքները համապատասխանում են միջազգային կրթական ծրագրերի պահանջներին, և այդ մասին տրվում են կրեդիտներով արտահայտված մասնագիտական հավաստագրեր, որոնց հիման վրա սովորողը կարող է մասնակցել փոխանակման միջազգային ծրագրերի:
  • Ներդրվել է բոլոր դասընթացներից աշակերտի գիտելիքի համապատասախանեցման հետագծով օրվա երկրորդ կեսի անհատական ուսուցման նոր ծրագիր:
  • Մշակվել և ներդրվել է շնորհալի՝ առանձնակի հիշողություն, չնախատեսված իրադրություններում արագ որոշում կայացնելու ունակություն, ճկուն և այլընտրանքային մտածողություն ունեցող, դժվարին խնդիրների առջև չերկնչող աշակերտների բացահայտման և նրանց ուսուցման ու մեթոդական-հետազոտական աշխատանքների կատարման անհատական ծրագիր:
  • Ստեղծվել է ազատ, աշակերտակենտրոն, բարձր մոտիվացիա և միջանձնային ջերմ հարաբերություններ նախընտրող սովորողների կրթական նոր մշակույթ:
  • Մինչև բուհ ընդունվելը ապահովվում է աշակերտի նախասիրած մասնագիտության նկատմամբ նախամասնագիտական խորացված ուսուցում՝ նախապայմաններ ստեղծելով անսխալ կողմնորոշվելու հեռանկարային մասնագիտության մեջ և ուսուցումը առավել արդյունավետ շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում:
  • Անգլերեն լեզուն ուսուցանվում է խորացված՝ նաև լեզվակիր մասնագետի հետ աշակերտների բանավոր խոսքի ամենօրյա զարգացման միջոցով, աշակերտները կարող են մասնակցել նաև Toefl և Ielts ծրագրերով ուսումնական կենտրոնի դասընթացներին:
  • Ներդրվել է կրթաթոշակների հատկացման նոր համակարգ:

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский