Վերջին երեք տարիների ընթացքում գեթ մի պահ չի եղել, որ չհպարտանամ ամեն անգամ <<Եվրասիա>> արտասանելիս, գրելիս կամ մտապահելիս: Իսկ ամբողջական անունն արդեն իսկ պարծանք է: << Եվրասիա վարժարան>>. այն ինձ համար մի գիրք էր, որն ամեն անգամ բացելիս չէի ցանկանում փակել (նույնը, թե գնում ես վարժարան և դասերի ավարտին անգամ չես ուզում տուն գնալ): Երևի, չեմ չափազանցնում, արդեն կախվածություն էի ձեռք բերել այդ <<գրքից>>. օրս չէի պատկերացնում առանց վարժարան գնալու:

Չեմ պատկերարացնում, թե ոնց եմ դիմավորելու գալիք սեպտեմբերը առանց դպրոցական նստարանի, որը նախատեսված էր ոչ միայն դասագրքերի համար, այլև ուսուցիչների հետ այս կամ այն հարցի շուրջ բանավաճերի,  ընկերական զրույցների, կատակների ու քննարկումների, որոնք ամենավառ հիշողություններով դեռ շատ երկար կուղեկցեն ինձ: Այս հիշողությունները անկասկած չեն մոռացվի. դրանք զետեղված են իմ գրքում, որը կրում է <<Եվրասիա վարժարան>> անունը:  Իսկ այն պահվում է գիտելիքների մի մեծ պահոցում՝ Եվրասիա միջազգային համալսարանի Եվրասիա վարժարանում:

Սիրելի՛ աշակերտներ, խորհուրդ եմ տալիս ընթերցել այդ գիրքը: Այն, իրոք, արժե ընթերցել, իսկ ես դեմ չէի լինի վերընթերցել:

 

-Նենսի Մկրտչյան /Օտար լեզուների   հոսք, վարժարանի 2014-15 ուստարվա շրջանավարտ

facebook like buttonрусскийрусскийрусскийрусскийрусскийрусскийрусский